Վարակաբանություն
Համաճարակային հիվանդությունների պատմությունից
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին:
Դարեր ի վեր ժանտախտի զոհերի գերեզմանոցներն անիծված վայրեր են համարվել, քանզի ենթադրվում էր, թե վարակը գործնականում հավիտենական է: Հնէաբանները դիակների հագուստներում հայտնաբերում են հաստափոր դրամապանակներ, իսկ կմախքների վրա ձեռք չտված զարդեր. ո´չ հանգուցյալների հարազատները, ո´չ գերեզմանափորները, ո´չ էլ կողոպտիչները երբեք չեն համարձակվել դիպչել համաճարակի զոհերին: Եվ, այնուամենայնիվ, գիտնականներին ռիսկի մղող գլխավոր հետաքրքրությունը ոչ թե դարերի խորքը գնացող արտեֆակտերի փնտրտուքն էր, այլ շատ կարևոր էր հասկանալ, թե այդ ինչ մանրէ էր, որ «սև մահվան» պատճառ էր հանդիսացել:
Թվում է, մի շարք փաստեր հակառակն են համոզում, որպեսզի XIV դարի «մեծ ժանտախտը» ոչ մի կերպ չնույնացվի VI դարի Բյուզանդիայի և XIX դարավերջի ամբողջ աշխարհի նավահանգստային քաղաքների (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա և այլն) համավարակների հետ: Yersinia pestis մանրէն, որն առանձնացվել է վերջին բռնկման դեմ պայքարի արդյունքում, ըստ բոլոր նկարագրությունների, եղել է առաջին, ինչպես երբեմն անվանում են, «հուստինյանոսյան ժանտախտի» պատճառը: Սակայն «սև մահը» մի շարք առանձնահատուկ գծեր էլ ունի: Նախ` ծավալները. 1346-ից մինչև 1353 թվականների ընթացքում այն հնձեց Եվրոպայի բնակչության 60 տոկոսը: Ոչ հիվանդությանը նախորդող, ոչ էլ հաջորդող շրջանում հիվանդությունը լիովին չի խաթարել տնտեսական կապերն ու փլուզել սոցիալական մեխանիզմները, այն դեպքում, երբ մարդիկ ջանում էին անգամ միմյանց աչքերի մեջ չնայել (կարծիք կար, որ հիվանդությունը փոխանցվում է հայացքի միջոցով):
Երկրորդ` տարածման շրջանակները` արեալը: VI և XIX դարերի համավարակները մոլեգնում էին Եվրասիայի միայն տաք շրջաններում, իսկ «սև մահը» ներգրավեց ողջ Եվրոպան` ընդհուպ մինչև հյուսիսային տարածքները: Ավելին, ժանտամահը դույզն իսկ չմեղմվեց անգամ ձմեռային ժամանակահատվածում: Օրինակ, Լոնդոնում մահացության գագաթնակետը 1348-ի դեկտեմբերից մինչև 1349-ի ապրիլն էր, երբ յուրաքանչյուր օր մեռնում էր 200-ից ավելի մարդ:
Երրորդ` XIV դարի ժանտախտի տարածման օջախը վեճեր է հարուցում: Բոլորին է հայտնի, որ առաջինը հիվանդացել են թաթարները, ովքեր պաշարել էին Ղրիմի Քաֆա (ներկայիս Թեոդոսիա) քաղաքը: Քաղաքի բնակիչները փախել են Կոստանդնուպոլիս և իրենց հետ տարել են վարակը, իսկ այնտեղից էլ այն տարածվել է Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղից էլ` արդեն ամբողջ Եվրոպայում: Սակայն որտեղի՞ց է ժանտախտը ներխուժել Ղրիմ: Ըստ մի վարկածի` արևելքից, ըստ մյուս վարկածի` հյուսիսից: Ռուսական տարեգրությունը վկայում է, որ արդեն 1346-ին «վարակն ուժգնորեն տարածվել էր արևելյան երկրներում»:
Չորրորդ` «սև մահի» մեզ հասած նկարագրությունների և նկարների հիման վրա գեղձուռուցքները, ասես, այնքան էլ նման չեն նրանց, որոնք հատուկ են գեղձուռուցքային ժանտախտին. դրանք մանր են և տարածված հիվանդի ամբողջ մարմնով մեկ, մինչդեռ պետք է լինեն ավելի խոշոր և կենտրոնացված առավելապես աճուկային շրջանում:
Սկսած 1984 թվականից, հետազոտողների զանազան խմբեր վերոհիշյալ և մի շարք այլ նմանատիպ փաստերը հիշատակում են` հաստատելով, որ «մեծ ժանտախտը» Yersinia pestis ցուպիկաձև մանրէի առկայությամբ չի պայմանավորված, կոպիտ ասած, ընդհանրապես ժանտախտ էլ չի, այլ իրենից ներկայացնում է սուր վիրուսային հիվանդություն, որ նման է Էբոլա հեմոռագիկ տենդին, ինչն այսօր տարածված է Աֆրիկայում:
Ի՞նչ է տեղի ունեցել Եվրոպայում XIV դարում. պարզել հնարավոր եղավ միայն «սև մահի» զոհերի մնացորդների ԴՆԹ հետազոտությունների շնորհիվ, երբ առանձնացվեցին մանրէաբանական բնորոշ մասնիկները: Նման փորձեր անցկացվեցին սկսած 1990-ական թվականներից, երբ ուսումնասիրվեցին մի քանի զոհերի ատամները, սակայն ստացված արդյունքներն այլազան եզրահանգումների տեղիք տվեցին:
Եվ, ահա, Բարբարա Բրամանտիի և Ստեֆանի Հենշի գլխավորած մարդաբանների մի խումբ Եվրոպայի ժանտախտի գերեզմանոցներից հավաքած կենսաբանական նյութերի ԴՆԹ հետազոտման արդյունքում եկել է կարևոր, ինչ-որ տեղ միանգամայն անսպասելի, եզրահանգման: Նախ, «մեծ ժանտախտը», այնուամենայնիվ, Yersinia pestis-ի արդյունք է, ինչպես ավանդաբար համարվում էր: Երկրորդ` Եվրոպայում սփռված էր ոչ թե մեկ, այլ, նվազագույնն այդ բացիլի երկու տարատեսակ: Մեկը տարածված էր Մարսելից դեպի հյուսիս և ընդգրկում էր Անգլիան: Հավանաբար, դա այն վարակն էր, որ եկել էր Կոնստանդնուպոլսից, ինչն արդեն պարզ է: Շատ ավելի զարմանալին այն է, որ Հոլանդիայի ժանտախտային գերեզմանները պարունակում էին մեկ ուրիշ շտամ, որ եկել է Նորվեգիայից: Ինչպե՞ս է այն հայտնվել Հյուսիսային Եվրոպայում, առայժմ առեղծված է: Ի դեպ, ժանտախտը Ռուսաստան մուտք է գործել ոչ թե Ոսկե Հորդայի միջոցով, ոչ էլ համաճարակի սկզբում, ինչը ենթադրելը տրամաբանական է, այլ համաճարակի մարման եզրագծին, ընդ որում, հյուսիսից արևմուտք` Գանզայով: Բայց, ընդհանրապես, վարակի «երթուղիների» հստակեցման համար հարկավոր են առավել մանրազնին հնէահամաճարակաբանական հետազոտություններ:
Մարկ Ահթմանի (Իռլանդիա) գլխավորած կենսաբանների մեկ այլ խմբի հաջողվել է վերակառուցել Yersinia pestis-ի «ընտանեկան ծառը». ներկայիս շտամները համեմատելով հնէաբանների կողմից հայտնաբերածների հետ: Գիտնականները եզրակացրին, որ VI, XIV և XIX դարերի երեք համաճարակների արմատները հենց նույն ծլարձակման հիմքն ունեն` Հեռավոր Արևելք: Իսկ ահա այն համաճարակի հարցում, որ բռնկվեց Քրիստոսից առաջ 5-րդ դարում Աթենքում և վերջակետ դրեց աթենքյան քաղաքակրթությանը, Yersinia pestis-ը իրականում մեղք չունի. այն ոչ թե ժանտախտ էր, այլ տիֆ: Մինչև օրս գիտնականներին մոլորության մեջ էր գցել Ֆուկիդիդոսի նկարագրած աթենքյան համաճարակի և Պրոկոպոս Կեսարացու նկարագրած 541 թվականի կոստանդնուպոլյան ժանտախտի նմանությունները: Հիմա արդեն պարզ է, որ վերջինս չափից դուրս նմանակել է առաջինին:
Իսկ այդ դեպքում ո՞րն է անբացատրելի մահացության պատճառը, որ գրանցվեց XIV դարում: Չէ՞ որ այն դարերով արգելակեց Եվրոպայի առաջընթացը: Գուցե դժբախտությունների արմատը պետք է փնտրել այն ժամանակ գրանցված քաղաքակրթության անկման մեջ: Քաղաքները բուռն զարգացում էին ապրում, բնակչությունն աճում էր, առևտրական կապերը զարգանում էին, առևտրականները ճամփորդում էին ողջ աշխարհով մեկ (օրինակ, որպեսզի Հռենոսի ակունքներից ժանտախտը հասներ մինչև նրա գետաբերան, պահանջվեց ընդամենը 7,5 ամիս, այն դեպքում, երբ դրա համար անհրաժեշտ էր բազմաթիվ սահմաններ հաղթահարել):
Այս ամենով հանդերձ` սանիտարական պատկերացումները խորապես մնում էին միջնադարյան: Մարդիկ ապրում էին ցեխի ու կեղտի մեջ, հաճախ էին քնում առնետների հարևանությամբ. վերջիններս իրենց մորթու մազերի մեջ կրում էին Xenopsylla cheopis մահաբեր ոջիլը: Երբ առնետները սատկում էին, սոված ոջիլները հարձակվում էին հարևանությամբ գտնվող մարդկանց վրա: Սա ընդհանուր պատկերացում է, ինչը բնորոշ է շատ դարերին: Եթե որոշակի խոսենք «սև մահվան» մասին, ապա չլսված «արդյունավետության» պատճառը պետք է փնտրել 1315-1319 թվականների երաշտի շղթայում:
Եվս մեկ անսպասելի եզրահանգում կարելի է կատարել` ժանտախտային գերեզմանոցների կմախքները վերլուծելուց հետո, կմախքներ, որոնց մեծ մասը ոչ թե երեխաների են պատկանում (ինչպես հաճախ լինում է համաճարակների դեպքում), այլ հասուն մարդկանց, որոնց մանկությունը համընկնում է XIV դարասկզբի երաշտի տարիներին:
Այս ուսումնասիրությունները հսկայական արժեք են ներկայացնում: Հիշենք, թե ինչպես է ավարտվում ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Քամյուի գիրքը. «… ժանտախտի մանրէն երբեք չի մահանում, երբեք չի անհետանում, այն կարող է տասնամյակներ շարունակ քուն մտնել կահույքի պարուրագծերում, սպիտակեղենի դարսերում, այն համբերատար իր ժամին է սպասում ննջարանում, նկուղում, ճամպրուկի ու թաշկինակի մեջ, թղթերում և, հնարավոր է, ի դժբախտություն մարդկանց, գա մի օր, երբ ժանտախտն արթնացնի առնետներին և ուղարկի նրանց սատկելու երջանիկ քաղաքի փողոցներում»…
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն